19-ամյա ուղևորի փոխարեն պետք է գնար մայրը․ նոր մանրամասներ՝ «Տիտան» սուզանավի ողբերգական դեպքից

19-ամյա ուղևորի փոխարեն պետք է գնար մայրը․ նոր մանրամասներ՝ «Տիտան» սուզանավի ողբերգական դեպքից

Տիտան սուզանավի խորտակման հետևանքով մահացած 19-ամյա Սուլեյմանի մայրը՝ Քրիստին Դավուդը, պատմել է, որ ի սկզբանե պետք է ամուսնու հետ նա գնար նավով շրջելու։ Այնուամենայնիվ, սկզբում նրա ծրագրերը խափանվեցին կորոնավիրուսի համաճարակի պատճառով, իսկ հետո նա որոշեց սուզանավում տեղը զիջել որդուն, քանի որ նա իսկապես ուզում էր սուզվել և ռեկորդ սահմանել․ հայտնում է BBC-ն։

«Նա ինձ ասաց՝ ես կլուծեմ Ռուբիկի խորանարդը Տիտանիկի կողքին՝ 3,7 հազար մետր խորության վրա»,- պատմել է նա BBC-ին տված հարցազրույցում:

Միևնույն ժամանակ, Times-ը գրում է, որ OceanGate-ի հիմնադիր Սթոքթոն Ռաշը, ով վարում էր սուզանավը, տեղյակ էր մահացու վտանգների մասին, բայց շարունակում էր «զոհեր» փնտրել արշավների համար:

«Ռոսկոսմոսը» հրապարակել է արբանյակային լուսանկար «Տիտանիկի» և «Տիտանի» խորտակման վայրից։

ԱՄՆ առափնյա պահպանությունը հայտարարել է, որ հետաքննություն է վարում «Տիտան» սուզանավի խորտակման վերաբերյալ, որը հինգ մարդ տեղափոխում էր «Տիտանիկ»՝ պարզելու, թե որն է դրա պայթելու պատճառը: