Հումանիտար իրավիճակը ժամ առ ժամ վատթարանում է. Արցախի ՄԻՊ գրասենյակը դիմել է միջազգային հանրությանը

Հումանիտար իրավիճակը ժամ առ ժամ վատթարանում է. Արցախի ՄԻՊ գրասենյակը դիմել է միջազգային հանրությանը

Արցախում (Լեռնային Ղարաբաղ) հումանիտար իրավիճակը ժամ առ ժամ վատթարանում է, բոլոր խանութները դատարկ են։ Այս մասին անգլալեզու ուղերձ է ներկայացրել Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։

Նշվում է, որ սննդի և առաջին անհրաժեշտության պարագաների լիակատար բացակայությունը տառապանքներ է պատճառում 120,000 մարդու, այդ թվում՝ 30,000 երեխայի համար:

Պաշտպանի գրասենյակը միջազգային հանրությանը խնդրում է անհապաղ միջոցներ ձեռնարկել:

Տեսանյութն՝ այստեղ