ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հայաստան

Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին կայցելի Հայաստան։ Այս մասին տեղեկանում ենք ԵԱՀԿ գործող նախագահի մամուլի ծառայությունից։
«Բույար Օսմանին ապրիլի 10-13-ը կայցելի Վրաստան, Ադրբեջան և Հայաստան՝ հանդիպումներ ունենալու պետական պաշտոնյաների և այլ շահագրգիռ կողմերի հետ»,- ասված է մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։