Այո, ՀՅԴ-ական եմ, բայց քաղաքական հայացքներս դպրոց չեմ բերել․ Մաքենիսի դպրոցի տնօրենի թեկնածու

Քննարկում են, ինչ-որ աբսուրդ բաներ են անում․ ակնհայտ է՝ ինչ-որ խամաճիկների ձեռքով, հերթական անգամ նիստը տապալվելու է։ Այս պահին ներսում են Գեղարքունիքի մարզպետարանի կրթության վարչության պետը, կրթության բաժնի վարիչը։ Եկել են տեղում իրավիճակին ծանոթանալու, 5 օր է դասադուլ է հայտարարված, բայց իրենք միայն մրցույթից ժամեր առաջ են ներկայանում, փորձում խոչընդոտել, վախի մթնոլորտ ստեղծել, մանկավարժների մոտ Քրեական օրենքսգրքից են խոսում և ալն, և այլն։ Այս մասին այսօր Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Մաքենիս գյուղի դպրոցում MediaHub.am-ի հետ զրույցում ասաց տնօրենի տնօրենի միակ թեկնածու Ադամ Մխիթարյանը։ 

Հիշեցնենք, որ օրեր շարունակ Մաքենիսի դպրոցում դասադուլ է հայտարարված, քանի որ մարզպետարանը մեկ տարի է չի հաստատում ՀՅԴ-ական դպրոցի տնօրեն Ադամ Մխիթարյանի ներկայացրած դպրոցի զարգացման ծրագիրը։ Վերջինս դպրոցի տնօրենն է եղել 16 տարի։ 

«Այո, ես ՀՅԴ անդամ եմ, բայց չեմ հասկանում՝ ինչո՞ւ է այս հարցը քաղաքականացվել, ես իմ քաղաքական հայացքները դպրոցում չեմ տարածել»,-ասաց նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում