Պուտինը և Փաշինյանը կհանդիպե՞ն․ Պեսկովն անդրադարձել է այս հարցին

Պուտինը և Փաշինյանը կհանդիպե՞ն․ Պեսկովն անդրադարձել է այս հարցին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում կայանալիք միջոցառումների շրջանակում հնարավորություն կունենան շփվել։ Ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրել է «ՌԻԱ Նովոստին»։

Երկուշաբթի ավելի վաղ ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին և ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։

«Նրանք շփվելու հիանալի հնարավորություն կունենան առաջիկա իրադարձությունների շրջանակում»,- ասել է Պեսկովը։