Ռուսական պատվիրակությունը ժամանել է Էր Ռիադ՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների (տեսանյութ)

Ռուսական պատվիրակությունը ժամանել է Էր Ռիադ՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների (տեսանյութ)

Ռուսական պատվիրակությունը ժամանել է Էր Ռիադ՝ ԱՄՆ ներկայացուցիչների հետ բանակցությունների համար, ՌԻԱ Նովոստիին ասել է սենատոր Գրիգորի Կարասինը։

«Այո, եկել ենք, վաղն առավոտյան բանակցությունները կսկսվեն»,- ասաց նա։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 18-ին հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ, որը տևել է մոտ երկու ժամ։ 

Երկուշաբթի օրը՝ մարտի 24-ին, Էր Ռիադում տեղի կունենա Մոսկվայի և Վաշինգտոնի փորձագետների հանդիպումը։ Ռուսական կողմը կներկայացնեն Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը և ԱԴԾ տնօրենի խորհրդական Սերգեյ Բեսեդան։ Ակնկալվում է, որ բանակցությունները կկենտրոնանան Սեւծովյան հացահատիկի նախաձեռնության վերսկսման հնարավորության վրա: 

Տեսանյութը՝ այստեղ