Հայ-ռուսական հարաբերությունները սրանք փչացրել են իրենց գժի տեղ դնելով. Սերժ Սարգսյան

Հայ-ռուսական հարաբերությունները սրանք փչացրել են իրենց գժի տեղ դնելով. Սերժ Սարգսյան

Այսօր դիզվառելիքի շինծու գործով հերթական դատական նիստից հետո ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանեց լրագրողների մի քանի հարցերի։ Հարցին, որ երեկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իրենց ուղղված այն մեղադրանքներին, թե փչացրել են  հայ-ռուսական հարաբերությունները, պնդել է հակառակը, ի վերջո, ինչպե՞ս են գործող իշխանությունները փչացրել հայ-ռուսական հարաբերությունները:

Սերժ Սարգսյանը պատասխանեց.

«Ինչպե՞ս… իրենց գժի տեղ դնելով, կոպտորեն խախտելով արարողակարգի մասին ՀՀ օրենքը, բացահայտ և իրենց կարծիքով՝ ծածուկ հակառուսական տրամադրություններ առաջացնելով Հայաստանի Հանրապետությունում։ Իր «կառուցողական» գործընկերոջ հետ սեպարատ բանակցություններ վարելով, մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործով անհիմն մեղադրանք առաջադրելով ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին… Ուզո՞ւմ եք այսպես մի 50 հատ շարունակեմ, անիմաստ է ժամանակ ծախսելը, էլ ի՞նչ պետք է աներ…»։