Այդպիսով հաստատվեց, որ ես որևէ հանցավոր արարք չեմ կատարել․ Արսեն Բաբայան

Այդպիսով հաստատվեց, որ ես որևէ հանցավոր արարք չեմ կատարել․ Արսեն Բաբայան

Փաստաբանն Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հարգելի ընկերներ, գործընկերներ և լրագրողներ,

Դատարանն իմ վերաբերյալ կայացրել է արդարացման դատավճիռ: Այդպիսով հաստատվեց, ինչպես պնդում էի 2019-ին, որ ես որևէ հանցավոր արարք չեմ կատարել:

Դատավճիռը դեռ օրինական ուժ չի ստացել:

2019-ից հետո մեր երկրում այնպիսի իրադարձություններ տեղի ունեցան և դրանք այնպիսի հետևանքներ թողեցին, որ իմ արդարացվելն ամենաքիչ էական իրադարձությունն եմ համարում: Ուստի դրա վերաբերյալ մեկնաբանություն տալու անհրաժեշտություն չեմ տեսնում»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ  ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն արդարացվել են Ազգային ժողովում պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի գործով։