Իրանի հարավում ջրհեղեղների հետևանքով 17 մարդ է զոհվել

Իրանի հարավում ջրհեղեղների հետևանքով 17 մարդ է զոհվել

Առնվազն 17 մարդ է զոհվել Իրանի հարավում գտնվող Ֆարս նահանգում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների պատճառով. հայտնում  է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Al-Arabiya հեռուստաալիքին:

Քաղաքի քաղաքապետ Յուսեֆ Քարեգարն իր հերթին հայտնել է, որ շտապ օգնության ծառայությունները ջրհեղեղներից փրկել են 55 մարդու։ Առնվազն 6 մարդ դեռ անհայտ կորած է համարվում։