Իմ լիարժեք աջակցությունն եմ հայտնում այսօրվա ակցիան կազմակերպած լրագրողներին. Արման Թաթոյան

Իմ լիարժեք աջակցությունն եմ հայտնում այսօրվա ակցիան կազմակերպած լրագրողներին. Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է.

«Ազգային ժողովում լրագրողների այսօրվա ակցիան միանգամայն օրինական և ուղղված էր սեփական իրավունքների պաշտպանությանը, իսկ ԱԺ անվտանգությունն ապահովող ծառայության աշխատակիցների գործողությունները` լրագրողների իրավունքների բացահայտ ոտնահարում:

Ազգային ժողովի օթյակներն ի սկզբանե կառուցվել են հենց լրագրողների համար, և նրանց այդտեղից հեռացնելը ոչ միայն անօրինական էր, այլ նաև նրանց մասնագիտական աշխատանքի արգելափակում` հանուն ՔՊ քաղաքական շահերի:

ՔՊ-ն «անվտանգության» քողի տակ օգտագործում է անվտանգության աշխատակիցներին իր շահերի պաշտպանության համար:

Իմ լիարժեք աջակցությունն եմ հայտնում այսօրվա ակցիան կազմակերպած լրագրողներին»։