Տարոն Մարգարյանին մեղադրանք են առաջադրել

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել, ԶԼՄ-ներին հայտնել են Գլխավոր դատախազությունից։
«Հսկող դատախազի կողմից հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացվել, խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը»,- նշել են դատախազությունից։
Հիշեցնենք՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պատգամավոր Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդագիր էր ներկայացրել։ Մարգարյանին մեղադրում են «պաշտոնեական դիրքը չարաշահելու, փողերի լվացման» մեջ։