ԶՈւ բարեփոխումների գործընթացի դեռևս 5-7%-ն է, որ աշխատանքային մակարդակով քննարկվել է․ Աբրահամյան (տեսանյութ)

Այս վիճակը կամ կտանի նոր պատերազմի, կամ՝ Արցախի հայաթափման. Աբրահամյան Ինձ հայտնի չէ, թե այս պահին, այս իրավիճակով պայմանավորված` Կառավարությունն ինչ քայլեր է իրականացնում, գերատեսչության կայքում կան Արցախի համար իրականացվող օժանդակության ծրագրեր, բայց դրանք այս վիճակի հետ կապված չեն։

Այդ մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմաբցկության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով փոխվարչապետի հայտարարությանը, թե քսան ծրագիր կա պահոցում, որ կարող է Արցախը ճգնաժամից հանել։ Նրա խոսքով՝ հրապարակված ծրագրերը հիմնականում հետպատերազմյան շրջանին են վերաբերում, ինչպես նաև` կորոնավիրուսով պայմանավորված վիճակով։ «Այստեղ խնդիրը միայն գազամատակարարումը չէ, մեր խնդիրը մեծ է, և պետք է ունենանք համալիր ծրագրեր՝ Արցախում ճգնաժամը զսպելու։ Այս վիճակը կամ կտանի նոր պատերազմի, կամ՝ Արցախի հայաթափման»,- ասաց նա։