Այս արտադրանքը պաշտպանում է քաղցկեղից և օգնում նիհարել

Հնդկաստանի բժիշկները պարզել են, որ կտավատի սերմերը կարող են օգնել պաշտպանվել քաղցկեղից ու վերահսկել քաշը: Այս սերմերը պարունակում են օմեգա-3 ճարպաթթուներ և լիգնաններ, որոնք պոտենցիալ հակաքաղցկեղային հատկություններ ունեն: Այս մասին հայտնել է The Times of India թերթը։
«Կտավատի սերմերը հիանալի են սրտի առողջության համար՝ շնորհիվ օմեգա-3 ճարպաթթուների պարունակության: Դրանք նաև հատուկ միացությունների (լիգնանների) կարևոր աղբյուր են, որոնք ուսումնասիրվել են պոտենցիալ հակաքաղցկեղային ազդեցությունների համար»,- նշված է հոդվածում:
Բացի այդ, կտավատի սերմերը հարուստ են ալֆա-լինոլենաթթվով, որն ունի հակաբորբոքային ազդեցություն և օգնում է բարելավել սրտանոթային համակարգը: Բջջանյութը նաև նպաստում է մարսողությանն ու խթանում հագեցվածության զգացումը: