Լավրովը խոսել է Սումիի ռմբակոծության մասին․ ավելի քան 60 զինծառայող է մաhացել

Մոսկվան ունի փաստեր, որոնք հաստատում են, որ ուկրաինացի զինվորականների հերթական «հանդիպումն» է եղել իրենց արևմտյան գործընկերների հետ Սումիի վնասված օբյեկտում, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Միջազգային իրավունքը, ըստ նախարարի, արգելում է ռազմական օբյեկտների տեղակայումը քաղաքացիական տարածքում։
Կիրակի օրը ռուս զինվորականները «Իսկանդեր»-ով հարված են հասցրել Սումիում ուկրաինական «Սեւերսկի» օպերատիվ-մարտավարական խմբավորման հրամանատարական կազմի հավաքի վայրին, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Թիրախի խոցման հետևանքով Ուկրաինայի ԶՈւ ավելի քան 60 զինծառայող է մահացել։