Վարազդատ Լալայանը նվաճեց արծաթե, Սիմոն Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալ. Ծանրամարտի ԵԱ

Վարազդատ Լալայանը նվաճեց արծաթե, Սիմոն Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալ. Ծանրամարտի ԵԱ

Երևանում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում վերջինը մրցահարթակ են դուրս եկել գերծանր քաշային ծանրորդները:

Արդեն ավարտվել է պոկում վարժությունը, որի արդյունքներով Հայաստանի ներկայացուցիչ Վարազդատ Լալայանը նվաճել է փոքր արծաթե, իսկ Սիմոն Մարտիրոսյանը՝ փոքր բրոնզե մեդալ:

Լալայանը գլխավերևում պահել է 212, իսկ Մարտիրոսյանը՝ 195 կգ կշռող ծանրաձողը:

Այս վարժությունից հետո առաջատարը վրացի լեգենդար ծանրորդ Լաշա Տալախաձեն է՝ 222 կգ արդյունքով: