Ղրիմի և Խերսոնի միջև երկաթուղային հաղորդակցությունը վերականգնվել է

Ղրիմի և Խերսոնի միջև երկաթուղային հաղորդակցությունը վերականգնվել է

Ղրիմից Խերսոն երկաթուղին արդեն օգտագործվում է մարդասիրական օգնության ու շինանյութի մատակարարումների համար։ Այս մասին հայտնել է Հարավային դաշնային շրջանում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցչի տեղակալ Կիրիլ Ստեփանովը. փոխանցում է RIA Novosti-ն։

Ավելի վաղ նա հայտնել էր, որ ծրագրվում է առաջիկայում վերականգնել Ղրիմի և Խերսոնի մարզի միջև տրանսպորտային բոլոր միջանցքները։ Հաղորդակցությունը 8 տարի առաջ դադարեցվել էր։

Ստեփանովը նշել է, որ ծրագրվում է հաղորդակցության վերականգնում նաև դեպի Ուկրաինայի հարավարևելյան մաս, Զապորոժիեյի բնակավայրերի ուղղությամբ։