Աննա Վարդապետյանն ընդունել է ԱՄՆ պետական դեպարտամենտի Գլոբալ հակակոռուպցիոն հարցերով համակարգողին

Աննա Վարդապետյանն ընդունել է ԱՄՆ պետական դեպարտամենտի Գլոբալ հակակոռուպցիոն հարցերով համակարգողին

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետական դեպարտամենտի Գլոբալ հակակոռուպցիոն հարցերով համակարգող Ռիչարդ Նեֆյուի գլխավորած պատվիրակությանը: Հայտնել է ՀՀ գլխավոր դատախազությունը։

ՀՀ գլխավոր դատախազն ԱՄՆ գործընկերներին տեղեկացրել է, որ ներկայում Հակակոռուպցիոն դատարանում քննվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 94 հայցադիմում, որոնցով Գլխավոր դատախազությունը պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել շուրջ 1050 անշարժ և 210 շարժական շարժական գույք, շուրջ 280 իրավաբանական անձանցում մասնակցություն, ինչպես նաև ավելի քան 510 մլրդ դրամ (շուրջ 1 մլրդ 253 մլն ԱՄՆ դոլար):