Շղթայական ավտովթար Երևանում. 22-ամյա վարորդը Kia-ով բախվել է 2 Toyota-ների, BMW-ի, Nissan-ի ու Chevrolet-ի

Երեկ՝ հոկտեմբերի 5-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 23:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 22-ամյա Վոլոդյա Մելիքյանը իր վարած Kia մակնիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտա - Վրացական փողոցի խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է Toyota Land Cruiser Prado, Nissan, Chevrolet, Toyota jeep, BMW մակնիշի ավտոմեքենաներին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Kia-ի վարորդ Վ. Մելիքյանը տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել Է հիվանդանոցում մնալուց։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են կայանված ավտոմեքենաների վարորդների ինքնությունը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով Kia-ն հարվածել Է կայանված BMW-ին ու Toyota-ին, ապա հարավածել է կարմիր լույսի տակ կանգնած Nissan-ին, Chevrolet-ին ու ևս մեկ Toyota-ի։