Սիրիայում ձերբակալվել է «Իսլամական պետության» առաջնորդներից մեկը

Սիրիայում ձերբակալվել է «Իսլամական պետության» առաջնորդներից մեկը

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան, որը պայքարում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ Սիրիայի Արաբական Հանրապետությունում իրականացրած գործողության ընթացքում ձերբակալել է ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկին։ 

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, հայտնի է, որ կոալիցիան դեսանտային գործողություն է իրականացրել Սիրիայի հյուսիսում։ Գործողության ընթացքում խաղաղ բնակիչներ չեն տուժել, ինքնաթիռ չի խոցվել։

Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։