Միջազգային քրեական դատարանում Արարատ Միրզոյանը բարձրացրել է ՀՀ դրոշը

 Միջազգային քրեական դատարանում Արարատ Միրզոյանը բարձրացրել է ՀՀ դրոշը

Փետրվարի 8-ին Միջազգային քրեական դատարանում տեղի է ունեցել Հայաստանի` Հռոմի ստատուտը 124-րդ ստորագրող երկրի, անդամակցությանը նվիրված պաշտոնական միջոցառումը: Հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Միջոցառման մեկնարկին ՄՔԴ նախագահ Պյոտր Հոֆմայսկիի և ՄՔԴ անդամ երկրների համաժողովի նախագահ Պայվի Կաուկորանտայի ներկայությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի կողմից Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման արարողությունը։