Քաղաքական «քամելեոնը»

Քաղաքական «քամելեոնը»

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 
«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանն է։ Նրա երեկվա խորհրդարանական ելույթը Փաշինյանին ծառայելու «մաստեր կլասս» էր, ինչի հետևանքով՝ Խաչատրյանը հայտնվեց ոչ միայն խորհրդարանական ընդդիմության, այլ նաև Լևոն Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ի քննադատության թիրախում։

Ի՞նչ է հասել «հավատափոխը»

«Վարչապետը բաց ասեց, որ մենք մեր գործընկերների հետ, ովքեր կարող են օգնել Հայաստանին ու Արցախին, այժմ քննարկելու ենք անվտանգության հարցերը, նոր՝ կարգավիճակի։ Որովհետև նրանք կարգավիճակի հարցը մեր ուզած չեն ուզում քննարկեն», - ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վիգեն Խաչատրյանը։
Նրա համար միջազգային հանրության առաջարկը պարզ է։ Այն նշանակում է Արցախի կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ 
Հենց այսպես՝ ուղիղ ու հստակ, ավելի ստորաքարշ, քան արտահայտվել է Փաշինյանը։
Ի դեպ, Խաչատրյանը երեկ հասցրել է քննադատել նաև Լևոն Տեր-Պետրոսյանի ղարաբաղյան քաղաքականությունը՝ խեղաթյուրելով պատմությունը։

Լևոնական դարձած կոմունիստը, Լևոնին դավաճանած Նիկոլականը

Վիգեն Խաչատրյանը երբեք սկզբունքներ ու արժեքներ չի ունեցել։
Նա իր հարազատ կուսակցությանը՝ ՀԿԿ-ին, դավաճանեց 1990թ-ին՝ անցնելով Լևոն Տեր- Պետրոսյանի ու ՀՀՇ-ի կողմը։ Մի անգամ դավաճանածը նույնը կանի նաև հետո։ Պատահական չէ, որ Խաչատրյանը հիմա քննադատում է Տեր-Պետրոսյանին՝ ստորաքարշորեն ծառայելով Փաշինյանին։

Վահրամ Բագրատյան