Մեր քաղաքացիներին մահապատժի ենթարկող հարևանի նկատմամբ մենք նույնը չե՞նք կարող անել. Մինասյան
Ադրբեջանի այսօրվա պատերազմական հանցագործությունները, որոնք կատարվում են ՀՀ քաղաքացիների նկատմամբ, երբ մարդիկ ուղղակի մահապատժի են ենթարկվում, արդյո՞ք հնարավորություն չի տալիս, որ մենք որոշակի վերապահում ունենանք այդ երկրի նկատմամբ, որը մեր նկատմամբ նման հանցագործություններ է կատարում։ Այդ մասին այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Հիշեցնենք, որ հանձնաժողովի նիստում քննարկվում է մահապատիժը վերացնելու վերաբերյալ արձանագրություն վավերացնելու հարցը։
Ըստ Մինասյանի՝ մենք պետք է այս հարցի շրջանակում միջազգային հանրությանը ցույց տանք, որ կա նաև նման վիճակ։
Ի պատասխան՝ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը նշեց, որ արձանագրությունը վերաբերելու է պետության տարածքի շրջանակում մահապատիժ կիրառելուն։
Մանրամասները՝ տեսանյութում։