Չենք կարող հայտարարել, որ Լաչինի միջանցքը վերահսկվում է Ռուսաստանի կողմից․ Միրզոյանը՝ Լավրովին

Չենք կարող հայտարարել, որ Լաչինի միջանցքը վերահսկվում է Ռուսաստանի կողմից․ Միրզոյանը՝ Լավրովին

Մոսկովյան հանդիպումը հնարավորություն է ցավոտ թեմաների շուրջ զրուցելու և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների հերթական փուլն անցկացնելու։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում։

Միրզոյանի խոսքով, Հայաստանը հավատարիմ է մնում եռակողմ հայտարարություններին և նպատակ ունի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման, սակայն, ցավոք, իրավիճակը փոքր-ինչ այլ է։

«Բանակցություններին զուգահեռ մենք պարբերաբար տեսնում ենք Ադրբեջանի կողմից ներխուժում Հայաստանի տարածք, ինչը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է։ Դրանցից վերջինը Լաչինի միջանցքում անցակետի ստեղծումն է, թեև Լաչինի միջանցքի ռեժիմը շատ հստակ ձևակերպված է նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, որը պետք է մնա Ռուսաստանի վերահսկողության տակ»,- ընդգծել է նա։

Այժմ, հավելել է նախարարը, չենք կարող ասել, որ միջանցքը վերահսկում է ռուսական կողմը։

Այնուամենայնիվ, Հայաստանը պատրաստ է մասնակցել քննարկումներին և շնորհակալություն է հայտնում ռուսական կողմին այս հնարավորության համար։ 

Տեսանյութերը՝ այստեղ