ՌԴ ՊՆ-ի նոր տեղեկությունները ռազմական գործողություններից, հրապարակվել են Սու-25-երի աշխատանքի կադրեր

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը տեղեկություններ է հրապարակել վերջին օրվա ընթացքում ուկրաինական ոչնչացված զինտեխնիկայի և ռազմական օբյեկտների մասին։

«Հրթիռային զորքերը և հրետանին ոչնչացրել են կառավարմանն 62 կետ, ինչպես նաև կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղակայման 593 շրջան և 55 հրետանային և ականանետային մարտկոցներ՝ կրակային դիրքերում», – ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

Նա նաև նշել է, որ Նիկոլաև քաղաքի «Օկեան» նավաշինական գործարանի տարածքում գտնվող անգարին հասցված հրետանային հարվածի արդյունքում ոչնչացվել են ուկրաինական ավելի քան 15 տանկ և հետևակի մարտական մեքենա և 5 խոշոր տրամաչափի հրետանի։

Բացի այդ, ըստ Կոնաշենկովի՝ ոչնչացվել է «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի 4 կայանք, 46 միավոր սպառազինություն և ռազմական տեխնիկա, ինչպես նաև զինամթերքի պահեստ Նովոմիխայլովյա բնակավայրի շրջանում։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը նաև հրապարակել է Սու-25 գրոհային ինքնաթիռների կադրերը՝ ուկրաինական զրահատեխնիկայի և ամրացված դիրքերի ոչնչացման կրակային առաջադրանքներ կատարելիս։

Ռուսական լրատվամիջոցներն ավելի վաղ հաղորդել էին, որ Ուկրաինայի զինված ուժերը խոշոր տրամաչափի ականանետներով և ծանր հրետանիով գնդակոծել են Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների բնակավայրերը։