Եկեղեցականները մաhափորձ են նախապատրաստել Սիմֆերոպոլի և Ղրիմի մետրոպոլիտ Տիխոնի դեմ․ մանրամասներ

Եկեղեցականները մաhափորձ են նախապատրաստել Սիմֆերոպոլի և Ղրիմի մետրոպոլիտ Տիխոնի դեմ․ մանրամասներ

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է, որ Ուկրաինայի հետախուզությունը հոգևորականի դեմ ահաբեկչություն է նախապատրաստել։

Ռուսաստանի անվտանգության ուժերի տվյալներով՝ Սիմֆերոպոլի և Ղրիմի մետրոպոլիտ Տիխոնի դեմ մահափորձը նախապատրաստել են նրա նախկին օգնականը՝ Ուկրաինայի քաղաքացի Դենիս Պոպովիչը, և Մոսկվայի Սոկոլնիկիի եկեղեցու հոգևորական, ՌԴ քաղաքացի Նիկիտա Իվանկովիչը։

ԱԴԾ-ն նաև նշել է, որ Սրետենսկի վանքի երկու շրջանավարտներն էլ «բացասաբար են արտահայտվել» ուկրաինական պատերազմի մասին և «գումար են փոխանցել» Ուկրաինայի զինված ուժերին օգնելու համար։