Գնաճը հասել է 5.9 տոկոսի

Գնաճը հասել է 5.9 տոկոսի

Փետրվարին եվրոյի գոտում գնաճը տարեկան կտրվածքով կազմել է մինչև 5,9 տոկոս, ինչը բացարձակ ռեկորդ է 2002 թվականին այս արժույթի ներդրումից ի վեր, ասվում է Եվրոստատի կայքում։

Կազմակերպությունը նման ցուցանիշները պայմանավորում է Եվրոպայում էներգակիրների գների արագ աճով։ Փետրվարին դրանց գներն աճել են 3,12 տոկոսով։ Գնաճի ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Լիտվայում (14 տոկոս), Էստոնիայում (11,6 տոկոս) և Չեխիայում (10 տոկոս):

Համեմատության համար նշենք, որ հունվարին գնաճը կազմել է 5,1 տոկոս։ Եվրամիությունում փետրվարին տարեկան գնաճը կազմել է 6,2 տոկոս՝ հունվարի 5,6 տոկոսի դիմաց։

Ուկրաինայից սննդամթերքի մատակարարումների արգելափակման ֆոնին ԵՄ-ն լուրջ խնդիրների առաջ է կանգնած։ «Ուկրաինան աշխարհում պարենի խոշորագույն արտադրողներից մեկն է, մենք շատ ենք ներմուծում Ուկրաինայից։ Եգիպտացորենի ներմուծման 52 տոկոսը, ցորենի 19 տոկոսը, այսօր ամեն ինչ արգելափակված է… Սա մեծ խնդիր է ԵՄ-ի համար»,- ասել է գյուղատնտեսության հարցերով եվրահանձնակատար Յանուշ Վոյցեխովսկին։ Նախապատրաստվում են պարենային անվտանգության ապահովման միջոցառումներ։