Ասելիք չունեմ, թող հրավիրեն հարցաքննության․ Անահիտ Ավանեսյան

Ես բոլոր տեսակի քննադատություններին շատ լավ եմ վերաբերում։ Այդ մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով նախկին նախարար, այժմ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի քննադատություններին։

Նա նշեց, որ Արսեն Թորոսյանի և իր հարաբերությունները շատ լավն են, գործընկերային։

Անդրադառնալով առողջապահության պարտադիր ապահովագրման ծրագրին և հարցին, թե որքանո՞վ է արդար, որ պետական պաշտոնյաները բուժվելու են անվճար, իսկ պատերազմում վիրավորված զինվորները չեն կարողանում իրենց առողջական խնդիրը լուծել՝ Անահիտ Ավանեսյանը նշեց, որ պատերազմի մասնակից բոլոր տղաները Հայաստանում ստացել են անհրաժեշտ բուժօգնություն։

Անդրադանռալով քովիդի դեմ պայքարում չարաշահումների գործին՝ Անահիտ Ավանեսյանը նշեց՝ ասելիք չունի, թող հարցաքննեն իրեն։

Մանրամասները՝ տեսանյութում։