Կենդանակերպի որոշ նշաններ նոյեմբերին լուրջ հիասթափություն կզգան․ որո՞նք են

Կենդանակերպի որոշ նշաններ նոյեմբերին լուրջ հիասթափություն կզգան․ որո՞նք են

Այս ամիս կենդանակերպի որոշ նշաններ ստիպված են լինելու հաղթահարել սաստիկ հիասթափություն։ Բայց չպետք է հանձնվել, քանի որ Տիեզերքը պատրաստ է օգնելու:

Առյուծ. Առյուծների համար հիասթափությունը շատ հաճախ որպես քողարկված օրհնություն է գործում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն կարող երկար տխրել, երբ մշտապես շրջապատված են աջակցող մարդկանցով։

Խեցգետին. Խեցգետինները միշտ աջակցում են նրանց, ովքեր դժվարության մեջ են, երբեմն նույնիսկ ավելի շատ, քան իրենց: Տխրությունը հաղթահարելու լավագույն միջոցը դա ընդունելն է, զգալն այն և հիշել այն պահերը, երբ թվում էր, թե կյանքը քանդվում է: Հիշեք՝ դժվարությունները նպատակակետ չեն, այլ միայն կանգառներ:

Երկվորյակներ․ Երկվորյակների երկակի բնույթը միշտ դրական որակներ է դուրս բերում ցանկացած իրավիճակում։ Շնորհիվ այն բանի, որ Երկվորյակները լավ գիտեն կյանքի այլընտրանքները, յուրաքանչյուր հիասթափություն նրանց համար վերածվում է իրենց կյանքը դեպի լավը փոխելու հնարավորության։

Կարիճ. Երբ Կարիճները հիասթափություն են զգում, հակված են կորչել իրենց «վերքերը» բուժելու համար: Միևնույն ժամանակ, Կարիճները կարող են մտածել վրեժխնդրության ծրագրի շուրջ: Նկատի ունեցեք, որ նման կերպ արձագանքելը շատ հազվադեպ է հանգեցնում իսկական ապաքինմանը: Կարիճները պետք է դա փնտրեն իրենց ինքնագնահատականի մեջ, այնուհետև կհասկանան, որ այն, ինչ փնտրում էին այսքան ժամանակ, արդեն իրենց մոտ է։