Փառուխում խաղաղապահներն են, բայց գյուղ վերադառնալ չի լինում. թշնամին Քարագլուխ բարձունքում է․ բնակիչ

Փառուխում խաղաղապահներն են, բայց գյուղ վերադառնալ չի լինում. թշնամին Քարագլուխ բարձունքում է․ բնակիչ

 

Փառուխ գյուղում ռուս խաղաղապահներն են հիմա, բայց չենք կարող ասել, որ գյուղն ամբողջությամբ իրենց վերահսկողության ներքո է, ադրբեջանցիները չեն հեռացել Քարագլուխ բարձունքում զբաղեցրած դիրքերից։ Այս մասին MediaHub-ին փոխանցեց Արցախի Հանրապետության Փառուխ համայնքի բնակիչներից մեկը։

«Քարագլուխ բարձունքի որոշ հատվածներում շարունակում են մնալ ադրբեջանցիները, ինչը նշանակում է, որ գյուղը իրենց տեսադաշտում, թիրախում է, բնակավայր վերադառնալ չենք կարող, մեծ հաշվով նույնն է, որ ասենք Շուշիից ադրբեջանցիները դուրս են եկել, բայց շարունակում են մնալ մուտքի մոտ»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ ՌԴ պաշտպանության նախարությունը երեկ հայտնել էր, որ բանակցություններից հետո Ադրբեջանը դուրս է բերել իր ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղի Փառուխ բնակավայրի տարածքից, Ադրբեջանը բավականին կոշտ հայտարարությամբ հերքել էր։

Նշենք նաև, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը Քարագլուխ բարձունքի վերաբերյալ տեղեկատվություն չի ներկայացրել։ Հայկական կողմը մինչ այս պահը հանդես չի եկել հայտարարությամբ։

Անի Գևորգյան