«Մի՛ շարունակեք», «չէ՛, կշարունակեմ»․ վիճաբանություն՝ Անդրանիկ Քոչարյանի ու Գեղամ Մանուկյանի միջեւ

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որին ներկա է նաեւ ՊՆ Սուրեն Պապիկյանը, մի պահ վերածվեց խառնաշփոթի այն բանից հետո, երբ ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը արտահերթ փորձեց խոսել, իսկ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, նախատելով վերջինիս, ասաց․

«Ես ձեզ ձայն չտվեցի, մի՛ խանգարեք»։

Գեղամ Մանուկյանը հակադարձեց․ «Ձեր ելույթը թող նվիրված լինի օրենքի նախագծին, ոչ թե իմ ասածներին արձագանքեք»։

Լեզվակռիվը շարունակվեց։

Մանրամասն՝ տեսանյութում