Սա միայն Արցախի հարցը չէ, սա ամբողջ հայկական աշխարհի հարցն է․ Ռուբեն Վարդանյան

Իրականությունն այն է, որ մեր առջև դրված է երեք ճանապարհ՝ կա՛մ ենթարկվում ենք Ադրբեջանի օրենքներին և ապրում ենք որպես Ադրբեջանի քաղաքացիներ, կա՛մ Արցախից դուրս ենք գալիս, կա՛մ պետք է պայքարելով հաղթահարենք։ Այս մասին «Մեկ ամիս շրջափակման մեջ․ հումանիտար ճգնաժամ» տեսակամուրջի ժամանակ ասաց Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը։

«Պետք է աշխարհում հասկանան, որ սա 120 հազար մարդու մասին է, կյանքի իրավունքի պայքարի հարց է, ոչ թե ճգնաժամի կամ բլոկադայի»,-ասաց Վարդանյանը։

Նրա խոսքով՝ բոլոր երկրները պետք է զգան, որ սա լուրջ պայքար է, կյանքի պայքար։

«Սա միայն Արցախի հարցը չէ, սա ամբողջ հայկական աշխարհի հարցն է։ Մենք պետք է հաղթահարենք ամենադժվարը, որ մենք իրավունք ունենք մեր հողի վրա ապրելու մեր օրենքներով և արժեքներով»,-խոսքն ամփոփեց Արցախի պետական նախարարը։

Հիշեցնենք, որ արդեն 32 օր է ադրբեջանցիները ապօրինի կերպով փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը

Մանրամասները՝ տեսանյութում։