Մեսսին՝ 2022թ․ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի և Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին ճանաչվել է 2022թ․ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ, բրիտանական The Guardian-ի վարկածով։
Երկրորդ տեղում է աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականի և ՊՍԺ-ի 24-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն։
Լավագույն եռյակը եզրափակում է Իսպանիայի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» 35-ամյա ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման։
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 22-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը չորրորդն է։ Մադրիդի «Ռեալի» 37-ամյա խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը 5-րդ տեղում է։
Լավագույն տասնյակում են նաև բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի»), լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին («Բարսելոնա»), բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը («Ռեալ Մադրիդ»), բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան («Ռեալ Մադրիդ») և եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ»)։