Բաբայանը՝ Փաշինյանի փոխանորդ

Բաբայանը՝ Փաշինյանի փոխանորդ

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն է, ով փորձում է վիժեցնել Արցախում նոր իշխանության ձևավորման գործընթացը: 

Շահրամանյանը՝ միասնական թեկնածու 

ԼՂ ԱԺ 3 ընդդիմադիր խմբակցությունները՝ ՀՅԴ-ն, «Արդարություն» և Արցախի ժողովրդավարական  կուսակցությունները նախագահի պաշտոնում պաշտոնապես առաջադրել են պետնախարար Սամվել Շահրամանյանի թեկնածությունը:
Ըստ տեղեկությունների, խորհրդարանական ամենամեծ խմբակցությունը՝ «Ազատ հայրենիքը», սատարելու է հենց Շահրամանյանի թեկնածությունը: 

Բաբայանի հանրահավաքը 

Խորհրդարանական միակ կուսակցությունը, որ դեմ է այս սցենարին ու մտադիր է վիժեցնել այն՝ Սամվել Բաբայանի գլխավորած քաղաքական ուժն է, որը մտադիր է նախագահի ընտրության օրը բողոքի ակցիա անել ԱԺ շենքի մոտ:
Մի կողմ ենք թողնում այն հանգամանքը, որ Սամվել Բաբայանն, ըստ էության, կատարում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական պատվերը: Նա նաև ներքին լարվածություն է հրահրում, ինչից, անշուշտ, կարող է օգտվել Բաքուն:
Հուսանք, որ Բաբայանն, ի վերջո, ողջամիտ որոշում կկայացնի:

Վահրամ Բագրատյան