Այս շարժմանը չի լինելու վառ ընդգծված առաջնորդ․ Արթուր Վանեցյան

Այս շարժմանը չի լինելու վառ ընդգծված առաջնորդ․ Արթուր Վանեցյան

Վստահ եղեք, որ այս պայքարին որևէ մեկն իր անձնական շահն առաջ չի մղում։ Այս մասին այսօր Ազատության հրապարակում ասաց Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ընդդիմադիրները արդյոք նոր լիդեր են ընտրելու։ Վանեցյանի խոսքով՝ կան տարբեր կառույցներ, կուսակցություններ, որոնք ունեն իրենց առաջնորդները, սակայն այստեղ խնդիրը պետք է լուծվի ապակենտրոն և ցանցային։

«Այս շարժմանը չի լինելու վառ ընդգծված առաջնորդ և պետք է կարողանանք հստակ ձևակերպել այն, ինչ ուզում ենք։ Եթե մենք հիմա ասենք՝ մեր առաջնորդն այս ինչ մարդն է՝ մենք խնդիր ենք ունենալու, որովհետև մարդկանց թվալու է, որ մենք եկել ենք ինչ-որ մեկին պաշտոնի նշանակելու»,- նշեց նա և հավելեց, որ նպատակը հզոր երկիր ունենալն է։