ՔՊ-ն չպետք է վերարտադրվի ՏԻՄ ընտրություններով

ՔՊ-ն չպետք է վերարտադրվի ՏԻՄ ընտրություններով

 Առաջիկա ՏԻՄ ընտրություններում համայնքապետերի ՔՊ-ի թեկնածուների անունները հայտարարված են, այլ՝ ստվերային թեկնածուներ, պահեստային տարբերակներ կուսակցությունը չունի: Այդ մասին հայտարարել է ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը:

Արտաքին և ներքին ճակատներում տապալված ՔՊ-ականները ցանկանում են վերարտադրվել ՏԻՄ ընտրություններում՝ ոչինչ չանելու դիմաց կրկին պահանջելով ՀՀ խաբված քաղաքացիների քվեն: ՔՊ-ականների օրոք օկուպացվել է Արցախի մեծ մասը, Եռաբլուրի տարածքն է կրկնապատկվել, սոցիալ-տնտեսական վիճակն աղետալի է, իսկ ՔՊ-ականների ֆինանսական հնարավորությունները միայն ավելանում են:

ՏԻՄ ընտրություններն ընդդիմության և ոչ ՔՊ-ական ուժերի համար շանս են՝ թույլ չտալու ՔՊ-ի վերարտադրությունը: ՀՀ քաղաքացիները չպետք է իրենց ձայնը տան ՔՊ-ին՝ այդ կերպ նպաստելով կապիտուլյանտ քաղաքական թիմի իշխանության ամրապնդմանը:

ՏԻՄ ընտրությունները «լակմուսի թուղթ» են թե քաղաքական ուժերի, թե ՀՀ քաղաքացիների համար: Եթե ՀՀ քաղաքացիները կրկին քվե տան ՔՊ-ին, ապա այլևս չպետք է բողոքեն, որ իրենց գյուղերի վրա ադրբեջանցիները կրակում են կամ գնաճ է և չկան աշխատատեղեր:

ՔՊ-ն ոչինչ չունի ներկայացնելու ՀՀ քաղաքացիներին՝ նրանք միայն անվտանգային և սոցիալ-տնտեսական աղետ են բերել յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու տուն և նրանք փորձելու են վերարտադրվել՝ վարչական լծակների և «նախկինների» մասին հեքիաթների միջոցով:

Վահրամ Բագրատյան