«Աղջիկս Ձմեռ պապիկից խնդրել ա, որ իմ ոտքով տուն գնամ․ պիտի անեմ»․ Գևորգը վիրավորվել է Ջերմուկում

32-ամյա Գևորգ Պետրոսյանը վիրավորվել է 2022 թվականի սեպտեմբերի 14-ին, Ջերմուկի դիրքերից մեկում։

Նրան, նախ, թվացել է, թե կորցրել է ոտքը, ապա, հասկացել է, որ ուղղակի կոտրվածք ունի։

«Նախ ինձ տարան Ջերմուկի պոլիկլինիկա, ապա Երևան տեղափոխեցին։ Անշարժ պառկած էի, ոչ մի կերպ չէի կարողանում տեղաշարժվել։ Բայց հունվարի ութին արդեն առաջին քայլս արեցի, ապա փորձեցի մեկ փայտով քայլել, անգամ առանց փայտերի եմ մի քանի քայլ արել»,- պատմում է նա։

Գևորգը վստահեցնում է՝ ապաքինվելուց հետո վերադառնալու է ծառայության, հետ բերելու դիրքեր ունի, բացի այդ, դուստրը Ձմեռ պապիկից խնդրել է, որ հայրը քայլելով տուն գա․

«Վիզ եմ դրել, որ անեմ, որ իմ ոտքով տուն գնամ»։

Մանրամասները՝ տեսանյութում։