Վճռականորեն մերժում ենք թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից պարտադրվող օրակարգերը․ Աննա Մկրտչյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա մկրտչյանը «Հանուն Հայաստանի և Արցախի պաշտպանության» համար խորագրով հանրահավաքի ժամանակ ներկայացրեց հանրահավաքի մասնակիցների իրենց առաջ քաշած սկզբունքները, որը ներկայացնում ենք ստորև․

««Հանուն Հայաստանի և Արցախի պաշտպանության» հրավիրված մասնակիցներս անկախ մեր գաղափարական և քաղաքական տարբերություններից վճռականորեն մերժում ենք թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից պարտադրվող օրակարգերը՝ խաղաղության նախադրյալներ ստեղծելու համար։ Ադրբեջանը պետք է վերադարձնի հայ ռազմագերիներին, պատանդներին, այլ պահվող անձանց, ազատազրկման դատապարտվածներին։ Իր զորքերը հեռացնի ինչպես ՀՀ ինքնիշխան տարածքներից, այնպես էլ Արցախի տարածքում 2020-ի նոյեմբերի 9-ի դրությամբ դիրքերին։

Մենք՝ հանրահավաքի մասնակիցներս հայտարարում ենք, որ առաջնորդվում ենք հետևյալ հիմնարար սկզբունքներով․

․ Հաստատել, որ ՀՀ-ն Արցախի ժողովրդի անվտանգության ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է բոլոր բաղադրիչներով

․Բացառել Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում

․Բացառել առանց Հայաստանի հետ հուսալի ցամաքային կապի Արցախի անկլավային վիճակը


․Քայլեր ձեռնարկել 1994 թվականի ԵԱՀԿ գագաթաժողովի որոշմամբ ամրագրված ձևաչափով և նպատակներով բանակցային գործընթացի վերականգնման ուղղությամբ

․Բացառել ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հաշվին հաղորդակցության ուղիներ ապաշրջափակման անվան տակ միջանցքների տրամադրումը

․Ադրբեջանի կողմից ուժի կիրառման և ուժի կիրառման սպառնալիքի պայմաններում բացառել ցանկացած միջպետական պայմանագրի ստորագրում և՛ սահմանազատման և սահմանագծման ցանկացած գործընթաց
․Չստորագրել Ադրբեջանի որևէ պայմանագիր որը կխափանի Արցախ ինքնորոշման իրավունքի առանց սահմանափակումների իրացումը

․Հայաստան-Թուրքիա հարաբերություններում, որը հարցականի տակ է կդնի հայ ժողովրդի հայրենազրկման և ցեղասպանության իրողությունն ինչպես նաև հայության հոգևոր-մշակութային ժառանգության կրողը լինելու իրավունքը

Մանրամասները՝ տեսանյութում