Դպրոցականը մաhացու վրաերթի է ենթարկել ճանապարհային ոստիկանին ու փախել․ Ուզբեկստան

Ուզբեկստանում դպրոցականը Kia Sonet վարելով մահացու վրաերթի է ենթարկել ճանապարհային ոստիկանության աշխատակցին և փախել
2008 թվականին ծնված տղան Նավո քաղաքում նստել է հոր Kia-ի ղեկին, հանել պետհամարանիշներն ու շրջել քաղաքում։ Ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելով՝ նա գրավել է ՃՈ տեսուչի ուշադրությունը։
Երբ սպան փորձել է կանգնեցնել իրավախախտին, դպրոցականը ոտք է դրել գազի վրա, հարվածել սպային ու դեպքի վայրից դիմել փախուստի։ Տեսուչը տեղում մահացել է։