Ոճաբանը պատմել է, թե ինչպես սովորական հագուստի փոխարեն ներքնազգեստ կրել

Ոճաբանը պատմել է, թե ինչպես սովորական հագուստի փոխարեն ներքնազգեստ կրել

Բլոգեր և ոճաբան Ռոբին Փրայդմորը ցույց է տվել սովորական հագուստի փոխարեն ներքնազգեստ կրելու պարզ եղանակներ։ Նա տեսանյութը տարածել է սոցիալական ցանցերում։

Ոճաբանը ներքնազգեստով մի քանի կերպար է ցուցադրել։ Սկզբի համար նա ստեղծել է հանդերձանք շագանակագույն կիսաթափանցիկ կորսետով, համապատասխան մինի կիսաշրջազգեստով և բաճկոնով: Հետո նա ցույց  է տվել  կապույտ կորսետով և ցածր գոտկատեղով ջինսերով  կերպարը։ Փրայդմորը նշել է, որ ինքը «նորազգեստը ոճավորում է սովորական հագուստի պես» և դա համարում է գալիք գարուն-ամառ սեզոնի թրենդ։