Թբիլիսիի կենտրոնում փոխհրաձգություն է տեղի ունեցել․ տուժածներ կան

Թբիլիսիի կենտրոնում փոխհրաձգություն է տեղի ունեցել․ տուժածներ կան

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում փոխհրաձգության հետեւանքով երեք մարդ է վիրավորվել, ապրիլի 17-ին հայտնել է վրացական On.ge լրատվական պորտալը։ Միջադեպը տեղի է ունեցել Տաբիձեի փողոցում ժամը 12:00-ին (Մոսկվայի ժամանակով 11:0-ին): Ականատեսների վկայությամբ՝ տուժածներից մեկը վիրավորվել է գլխից, երկուսն ուսի շրջանում։ Նրանք հոսպիտալացված են։

Հանցագործության դրդապատճառներն անհայտ են: