Շոյգուն Հասանովի հետ քննարկել է Արցախում իրավիճակի կայունացման հարցերը

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավար Զաքիր Հասանովը հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման ուղիները։
«Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողության անցկացման գոտում իրադրության սրման հետ կապված մարտի 25-ին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ: Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման եւ Անդրկովկասում անվտանգության պահպանման ուղիները», - հայտնել են ՌԴ ՊՆ-ում: