Ոսկու արժեքն իջել է

Ոսկու արժեքն իջել է

Ոսկու արժեքը երկուշաբթի առավոտյան աննշան իջել է՝ մեկ տրոյական ունցիան մոտ 1 815 դոլար, վկայում են աճուրդների տվյալները։ Անցած շաբաթ թանկարժեք մետաղը կորցրել էր իր արժեքի ավելի քան 1,2 տոկոսը՝ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) ավելի կոշտ քաղաքականության սպասումների ֆոնին։

Ոսկու ապրիլյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում իջել է 2,95 դոլարով կամ 0,16 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 814,15 դոլար։ Անցած շաբաթ ոսկին էժանացել էր 1,27 տոկոսով՝ 1 840 դոլար։ Արծաթի մայիսյան ֆյուչերսն էժանացել է 1,25 տոկոսով՝ մեկ ունցիան 20,675 դոլար։