Նախատեսված է Վրաստանի արտաքին գործերի նախարարի այցը Հայաստան

Հունվարի վերջին նախատեսված է Վրաստանի արտաքին գործերի նախարարի այցը Հայաստան, հայտնել է վրացական կողմը։
Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոչորաշվիլին Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի հետ քննարկել է երկու երկրների միջև «ավանդական բարեկամական հարաբերությունները» և երկկողմ համագործակցության օրակարգի ընթացիկ հարցեր։