Հրազդանի կիրճում քամին ծառ է տապալել. երթևեկելի հատվածը փակ է (լուսանկարներ)

Հրազդանի կիրճում քամին ծառ է տապալել, որն ընկել է երթևեկելի հատվածի վրա՝ ամբողջությամբ փակելով ճանապարհը ՀԷԿ-ի հարևանությամբ:
MediaHub-ը ահազանգի հետքերով լուսանկարեց այն հատվածը, որը դեռ փակ է մեքենաների և մարդկանց շարժի համար: Ծառը նաև տարածքի էլեկտրալարերն է վնասել:
Մեր նկարահանման պահին կոմունալ ծառայությունները ժամանեցին, այս պահին ընթանում է ճանապարհը բացելու, ծառը հեռացնելու գործընթաց: Սակայն առաջիկա ժամերին վարորդները ստիպված են Հրազդանի կիրճով երթևեկել զուգահեռ ճանապարհով, ինչի հետևանքով այն ծանրաբեռնված է՝ կիրճում խցանում է: