Որոշումը պետք է լիներ ազատ արձակումը, այլ ոչ թե տնային կալանքը․ Աբրահամյան
Դատարանի այսօրվա որոշումը իհարկե այլ էր, բայց տնային կալանքը միևնույն է մնում է կալանք և ասել, որ ես բավարարված եմ այսօրվա որոշումից, միանշանակ ոչ, որովհետև ստեղծված իրավիճակում և այն իրողությունների դեպքում, ինչի հետևանքով Գալեյանը հայտնվել է կալանքի մեջ,այս ամենից ելնելով որոշումը պետք է լիներ ազատ արձակումը։ Այս մասին Գարիկ Գալեյանի դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Ինչ վերաբերում է իրենց քաղաքական հայացքների և կողմնորոշումների համար կալանավայրում հայտնված մեր հայրենակիցներին, ապա, նշեց պատգամավորը, այստեղ մեկ կարևոր հանգամանք կա՝ շատերի հետ լինում է հանդիպել, իսկ շատերի տեսակցությունները փակ են, և Նարեկ Մալյանը դրա վառ օրինակն է։
«Մոտ 2 տասնյակի է հասնում մարդկանց թիվը, ում անգամ պատգամավորները չեն կարող հանդիպել։ Վերջին ամիսների իրադարձություններում ոչ մի իրավական բան չկա և թեման իրականացվում է քաղաքական համատեքստում։ Երկրում ստեղծված է այս իրավիճակը՝ ում վրա հնարավորություն ունի, իշխանությունը բոլոր միջոցների գնում է՝ մի մասին ճնշումներով, մի մասին աշխատանքից ազատելով, մի մասին քրեական գործերով և կալանավորելով»,- ասաց Աբրահամյանը։
Մանրամասները՝ տեսանյութում