Բաղանիսում դասադուլ է, Կիրանցում՝ լարված իրավիճակ

Բաղանիսում դասադուլ է, Կիրանցում՝ լարված իրավիճակ

Տավուշի մարզում իրավիճակը շարունակում է գերլարված մնալ։ Այդ մասին հայտնում են Տավուշի MediaHub-ի աղբյուրները։

Սահմանամերձ Կիրանցում, որտեղ մեկ շաբաթ է, ինչ մարդիկ գիշեր ու ցերեկ փողոցում են անցկացնում՝ իրենց ձայնը լսելի դարձնելու համար, այսօր ավելի լարված է, քանի որ սակրավորներն այսօր ականազերծման աշխատանքներ են անելու։ Դա արվում է, որ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներն սկսվեն ու գա փաշինյանական «խաղաղության ժամանակաշրջանը»։ 

Սա խիստ մտահոգում է Կիրանցի բնակիչներին․ «Մեր տան դուռը բացում ենք, որ թուրքը գա»։

Այս ամենին զուգահեռ, սահմանամերձ Բաղանիսում դասադուլ է․ աշակերտ և ուսուցիչ ոտքի են կանգնել՝ հույս ունենալով, որ կկարողանան այդկերպ որևէ խնդիր լուծել։

«Ախր ո՞նց չեք հասկանում, որ սա վերջն ա, թուրքին մեր հողն ենք տալիս, մեր տունը։ Թողնում ենք, որ գա մեր եկեղեցին ու գերեզմանատունը պղծի»,- նշում են Տավուշցիները։

Նարե Գնունի