«DC Comics»-ի հերոս Բեթմենը աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի զբոսուղում (լուսանկար, տեսանյութեր)

«DC Comics»-ի հերոս Բեթմենը դարձել է առաջին սուպերհերոսը, ով աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի զբոսուղում։
Ընթերցողներն առաջին անգամ կերպարի հետ ծանոթացել են 1939 թվականին, երբ վաճառքի էր հանվել «Detective Comics»-ի մարտի 30-ի համարը։ Հերոսն ինքը միլիարդատեր, հաջողակ արդյունաբերող և բարերար Բրյուս Ուեյնի ալտեր էգոն է։
2012 թվականին դերասան Ադամ Ուեսթը, ով 1966-1968 թվականներին մարմնավորել է Բեթմենին համանուն հեռուստասերիալում, ստացել է իր աստղը Փառքի զբոսուղում։
Լուսանկարն ու տեսանյութերն այստեղ