Վիտալի Բալասանյանը տեղափոխվել է հիվանդանոց, սրտի հետ կապված խնդիր ունի

Վիտալի Բալասանյանը տեղափոխվել է հիվանդանոց, սրտի հետ կապված խնդիր ունի

Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի առողջական վիճակը վատթարացել է. նրան տեղափոխել են հիվանդանոց։ Այդ մասին հայտնում է նրա փաստաբանը՝ Ռաֆայել Մարտիրոսյանը։ 

«Վիտալի Բալասանյանը սրտի հետ կապված խնդիր ունի, այժմ հետազոտություններ են իրականացվում, որոնցից հետո պարզ կդառնա, թե ինչ միջամտությունների կարիք կա»,- տեղեկացրել է Մարտիրոսյանը։