ԿԳՄՍ նախարարը սպառնում է ՀՀ անվտանգությանը

Այս ասուլիսը պետք է դիտարկել, որպես հանցագործության մասին հաղորդում։ Մենք այսօր ունենք մի նախարարություն, որի գլխին կանգնած անձնավորությունը ուղիղ սպառնալիք է ՀՀ անվտանգությանը։ Այս մասին իր ասուլիսի ժամանակ հայտնեց ԲՊՀ-ի Ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը։

«Ինչո՞ւ է հայ ժողովրդի ծագումը սկսվում Ուրարտուից և ոչ թե ք․ա․ մոտ 3000 հազարամյակ առաջ: Միտումնավոր ամեն բան արվում է հոգևոր անվտանգությունը խաթարելու, մեր ազգային արժեքները ոտնահարելու և հային իր պատմությունը մոռացնելու համար։  Խոսում են քննադատական մտածողություն ձևավորելու մասին, ի՞նչն է խանգարում հայ ժողովրդի ծագումը սկսել «Հայկ և Բել» առասպելից և քննադատական մտածողություն ձևավորել։ Բոլոր ձևակերպումները պարզապես մանիպուլյացիաներ են և ուղղված են հասարակությանը շեղելու։ Ցավում եմ, որ շատ կառույցներ լռում են՝ ԳԱԱ-ն, ԵՊՀ-ն կարծում եմ շատ բան ունեն ասելու»,- հայտարարեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում