Ի՞նչ փոփոխություններ են սպասվում «Պրոբացիայի մասին» օրենքում
ՀՀ ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքը և այսօր օրակարգի հերթական հարցը Պրոբացիայի ծառայության մասին հարցն է, որին կից ներկայացվում նաև «Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին փաթեթն է։
Հիմնական զեկուցողը Արդարադատության փոխնախարար Լևոն Բալյանն է։
Վերջինս ներկայացրեց նախագիծն ու հարակից փաթեթներն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։
«Պրոբացիայի նախագիծը պետք է գործի որպես պետական ծառայության առանձին տեսակ։ Բացառվի տարբերակված մոտեցումը, միևնույն կարգավիճակ ունեցող ենթակա պետական մարմինների միջև ստեղծվի անհրաժեշտ նախադրյալներ ծառայությունը մոտիվացված կադրերի համար»,- ներկայացրեց Բալյանը՝ նշելով, որ պետք է նաև ընդլայնվեն պրոբացիայի ծառայողների սոցիալական երաշխիքները։
Մանրամասները՝ տեսանյութում